2013 թվականին Ադրբեջանի բնակչության թվաքանակը հասել է 9 միլիոն 477 հազարի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Կոմիտեում նաև հայտնել են, որ անցած տարի երկրում ծնվել է 172 600 երեխա։ Ամուսնությունների թիվը կազմել է 86 594, ամուսնալուծություններինը՝ 11 849։ Գրանցվել է օտարերկրացիների հետ 2780 ամուսնություն ու 211 ամուսնալուծություն։ Ստորագրվել է 71 ամուսնական պայմանագիր։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վաղ ամուսնությունների վերաբերյալ հստակ տեղեկատվություն դեռևս չկա։ Դեռահասների ինքնասպանությունների թիվը հասել է 71-ի։