Ուկրաինայի հեղափոխությունը վերջին օրերի ամենամեծ իրադարձություններից էր։ Կիևի Մայդանի իրադարձությունները հաջողությամբ պսակվեցին, և հերթական ավտորիտար ղեկավարը, հերթական դիկտատորը, սեփական երկրի կաշառակեր կողոպտիչը տապալվեց։ Ժողովուրդն իր կամքը արտահայտեց։ Այս մասին, contact.az-ի փոխանցմամբ, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին։
«Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը մի ժողովրդի հաղթանակ է, որը որոշել է ապրել մարդավարի ու վերջ տալ իր խորհրդային անցյալին։
Ուկրաինայի իրադարձությունները նաև ցույց տվեցին անկուշտ բռնապետի ճակատագիրը, որը պայքարում է սեփական ժողովրդի դեմ, փնտրում է ոչ թե ժողովրդի աջակցությունը, այլ իր նման բռնապետների։ Յանուկովիչի կաշառակեր նախարարները անգամ չէին կարողանում գտնել երկիր, ուր կարող էին փախչել։
Նրանց կոռուպցիայի հաշվապահությունը դարձավ հանրության սեփականությունը։ Նման ճակատագիր է սպասում նաև «Ենի Ադրբեջան» կուսակցությանը, ու ավելի կեղտոտ, քան «Ռեգիոնների կուսակցությանն» էր։
Յանուկովիչի ճակատագիրն է սպասում իշխանությունը 2013 թվականի հոկտեմբերի 9-ին հերթական անգամ զավթած Իլհամ Ալիևին։ Քանի որ Յանուկովիչն իր 4 տարվա կառավարման ընթացքում չի հասցրել անել Իլհամ Ալիևի արածի անգամ 4 տոկոսը»,- մասնավորապես, գրել է Հասանլին։