հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը վերադարձվել է հայկական կողմին

Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը վերադարձվել է հայկական կողմին

Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանն այսօր վերադարձվել է հայկական կողմին։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խոջոյանն այս պահին բուժզննում է անցնում»,- նշել է խոսնակը։

ԸՍՏ ԿԽՄԿ-ի հաղորդագրության՝ նա հանձնվել է հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում հունվարի 28-ին։ Ադրբեջանական կողմն անմիջապես հայտարարել էր, որ Խոջոյանը «դիվերսիոն խմբի խմբավար է»։

Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով՝ 76-ամյա Խոջոյանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ։

Չոբանյանի խոսքով՝ Մամիկոնը մասնակցել էր համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը, որից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ո՞ւր էր գնում, պատասխանել է, թե՝ մոշ հավաքելու։ Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել էր, թե խաղող հավաքելու է գնում։