Երեկ «Air Armenia» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ընթացքում մահացած 47-ամյա կինը Մոսկվա էր մեկնել բուժման նպատակով և վերադարձի ճանապարհին գտնվել է չափազանց ծանր վիճակում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։
«Կնոջ մոտ է եղել բժշկական ցուցումը, ըստ որի կարող էր մահանալ ճանապարհին։ Նշեմ նաև, որ կինը հիվանդ է եղել քաղցկեղով, իսկ օդանավում նրան ուղեկցել են տղան և ամուսինը», – եզրափակել է Չերչինյանը։