ԱՄՆ-ն ու աշխարհը Ռուսաստանին կստիպեն թանկ վճարել, եթե երկիրը չփոխի իր վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ։ Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կաջակցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման հարցում։ Նրա խոսքով՝ ներկա պահին Ուկրաինայի համար գլխավոր վտանգը տարածքային ամբողջականության կորուստն է։
Ի պատասխան՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է, որ Կիևը երբեք չի հանձնվի իր ինքնիշխանությունը պահելու պայքարում, սակայն միշտ պատրաստ է բանակցությունների՝ ռուսաստանյան զորքերի՝ Ուկրաինա ներխուժելու շուրջ ստեղծված ճգնաժամից ելք փնտրելու համար։