Թեև ԱՄՆ-ն չի կարող ընդունել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, կան ոլորտներ, այդ թվում՝ ԼՂ խաղաղությունը, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են շարունակել համատեղ աշխատանքը։ «Թվիթերի» իր էջում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Պետք է հասկանանք՝ ինչ կարելի է սովորել Ուկրաինայի իրադարձություններից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության համար»,- գրել է Ուորլիքը։