Ուկրաինական «Ազատություն» խմբակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել հետ կանչել Հայաստանում երկրի դեսպանին: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է Գերագույն ռադայում իր ելույթի ժամանակ:
«Հայտնվել են երկրներ, որոնք ճանաչել են Ղրիմի հանրաքվեն: Մասնավորապես`Ղազախստանն ու Հայաստանը: Այդ պատճառով, կոչ եմ անում անմիջապես հետ կանչել մեր դեսպաններին»,- նշել է նա:
«Ազատություն» խմբակցության առաջնորդն առաջարկել է դեսպաններին կանչել` բացատրություններ ստանալու նպատակով: