Home / Տեսանյութեր / «Դ!եմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ» առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Դ!եմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ» առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի բոլոր ծայրերում ժողովուրդը մի բան է պահանջում՝ «դեմ ենք պարտադիրին», որովհետև «կողմ ենք ինքիշխան, իրավական Հայաստանին», որովհետև «կոմղ ենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն»։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Դ!եմ եմ» նախաձեռնության հավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այսօր պահն է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, հասարակական նախաձեռնությունները, ազատամարտիկները երիտասարդները, հասկանան, որ խոսքով չի լուծվելու, գործ է պետք։ Իսկ գործի համար պետք է երիտասարդ սերունդը, կրիտիկական զանգվածը և նաև այն անկեղծ գիտակցումը, որ «Դ!եմ եմ» շարժումը, որքան էլ ճշգրիտ է գործել, վերափոխման նախաշեմին է։ Եվ ինչ էլ որ որոշի Սահմանադրական դատարանը մարտի 28-ին, մենք պիտի պատրաստ լինենք, բոլոր պաստառները վայր դնել և պահել միայն մեր եռագույն դրոշը։ Ես որպես քաղաքացի, ով կեղծված ընտրություններից հետո հրապարակում վայելել է ժողովրդի զորակցությունը, իմ մեծ պատիվն է, որ հիմա ժողովրդի մեջ եմ կանգնում ու երիտասարդ սերնդին ուժ, կորով, միասնությունում եմ ցանկանում։ Անպայման այդ հաղթանակը տեսնելու ենք», – ասել է Հովհաննիսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ժողովուրդը ցանկանում է, որպեսզի ուժերը միանան տարբեր խնդիրների շուրջ և վերջ տան «այս ապօրինի իշխանությանը»՝ նոր սերնդին բերելով իշխանության։

«Վաղը «Դ!եմ եմ»-ը դառնալու է «Կողմ եմ» ազատ, անկախ, ինքիշխան, իրավական և առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի», – ասել է Հովհաննիսյանը։

Tekali Taxi