Home / Հայաստան / Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է․ հանդիպում Ուկրաինայի դեսպանի հետ

Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է․ հանդիպում Ուկրաինայի դեսպանի հետ

Երեկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման մասին ՀՀ ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրությունը շատ քիչ մանրամասներ է պարունակում։

«Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան Հայաստանին նոտա էր հղել՝ պահանջելով պարզաբանել դիրքորոշումը Ղրիմի խնդրի վերաբերյալ և հրապարակավ հայտնել, թե «չի ճանաչում Ղրիմի անեքսիան»։  

 «Երկկողմանի հարաբերությունների վրա վատ հետևանքները լայն շրջանակ ունեն, որը կկիրառվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը ստանալուց հետո», – ասել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին։  

Tekali Taxi