Ղրիմի Պետական խորհուրդը հրապարակել է ավելի քան 300 ուկրաինացիների ցուցակ, որոնց գտնվելը թերակղզում անցանկալի է։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտ» կայքը՝ հղում կատարելով Պետական խորհրդի մամուլի ծառայությանը։
Ցուցակում հայտնվել են 321 ուկրաինացիներ, այդ թվում՝ կառավարության անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ, Ռադայի պատգամավորներ։
Անցանկալիների թվում են Գերագույն ռադայի ղեկավար և Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետ Վիտալի Յարեման, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբին, Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին, «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, Ուկրաինայի պաշտպանության նախկին երկու նախարարներ Ալեքսանդր Կուզմուկն ու Անատոլի Գրիցենկոն, և այլք։