Ուկրաինայի նախկին վարչապատ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում «Բատկիվշչինա» կուսակցությունից։
«Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Մարտի 29-ին տեղի կունենա համագումար, որի ժամանակ ես «Բատկիվշչինա» կուսակցությանը կխնդրեմ գալիք նախագահական ընտրություններին առաջադրել իմ թեկնածությունը»,- Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոն։
Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։
Ուկրաինայի նախկին վարչապետը ազատ է արձակվել 2014 թվականի փետրվարի 22-ին։ Նրա ազատ արձակման օգտին քվեարկել էր Ռադայի 365 պատգամավորներից 310-ը։
Նշենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում տեղի կունենան մայիսի 25-ին։