Գլխավոր / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը շաքարավազ ներկրելուց մաքսատուրք չի վճարում․ թերթ

Սամվել Ալեքսանյանը շաքարավազ ներկրելուց մաքսատուրք չի վճարում․ թերթ

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անսպասելի բացահայտում է արել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ ներկրվում է միայն հումք՝ շաքարեղեգ։

Համենայնդեպս, ըստ Շաբոյանի, իրենց ստացած փաստաթղթերի և ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում սպառվող ամբողջ շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում, որը միակն է երկրում։

«Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և ահա թե ինչու։ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում։

Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների, տարեկան մոտ 80 հազար տոննա»,–գրում է թերթը։

Նշենք, որ Հայաստանում շաքարավազը ներկրում է Սամվել Ալեքսանյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում