Home / Հայաստան / Ապրիլի 1-ից Հայաստանում սկսելու է տաքանալ

Ապրիլի 1-ից Հայաստանում սկսելու է տաքանալ

Մարտի 31-ի ցերեկը Հայաստանի տարածքում կշարունակի ձյուն տեղալ միայն Սյունիքի մարզում։ Երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -6, հողի մակերևույթին մինչև -8 աստիճան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարության կայքը։

Ապրիլի1-ի ցերեկը, 2-ից 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +4-ի, գիշերը կնվազի մինչև – 6։ Ապրիլի 1-ից եղանակը կսկսի տաքանալ, և ապրիլի 4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +16։