հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սյունիքի մարզի գյուղում 2 աշակերտ է մնացել, գյուղապետն ուզում է ՌԴ արտագաղթել. «Ժողովուրդ»

Սյունիքի մարզի գյուղում 2 աշակերտ է մնացել, գյուղապետն ուզում է ՌԴ արտագաղթել. «Ժողովուրդ»

Սյունիքի մարզի Խդրանց համայնքի շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը։

Գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են։

«Երբևէ դպրոց չենք ունեցել։ Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ։ Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում։ Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս և մորս հետ։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ: Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ։ Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն»,– իր ծրագրերի մասին ասել է Սարգսյանը։