Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը շենքի մոտ մուկ և կատու է բերել՝ ակնարկելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է «մուկ» մականվամբ։ Մարգարյանը բացել է արկղը և կենդանիներին բաց թողել կառավարության շենքի բակում։
Բակում հավաքված ցուցարարները սկսել են սուլել ու ծափահարել՝ աղմուկից վախեցած կատուն կծկվել էր, իսկ մուկը շարժվել էր դեպի մուտքի աստիճանները, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։
«Գնում է նիստի», – ասել է ազատամարտիկը, իսկ հավաքվածները հավելել են՝ «ժողովրդից փախնող ամեն պաշտոնյայի էս օրն ենք գցելու»։
Մուկն ու կատուն մի քանի րոպե կառավարության շենքի բակում այս ու այն կողմ էին վազվզում, իսկ հավաքված բազմությունն ու լրագրողները հետաքրքրությամբ հետևում էին կենդանիներին։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից մեկը մկանը հեռացրել է աստիճաններից։