Հայաստանի տարածքում ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա, հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունը։
Երևանում ապրիլի 18-19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: