Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվան մեջ փոփոխություն կմտցվի․ «լեզվաբանական» բառն առաջարկվում է փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով։ Հարցը ներառված է Կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում։
Որպես հիմնավորում ներկայացված է այն, որ համալսարանն այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն լեզվաբանական և մանկավարժական, այլ նաև հասարակագիտական ուղղություններով /քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և այլն/:
«Բուհի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել հետագա զարգացման համար: Անվանումն ընտրելիս մեծապես հաշվի է առնվել նաև համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և միջազգային փորձը», – ասված է որոշման նախագծում։