101` «կողմ», 3՝ «դեմ» ձայների հարաբերակցությամբ ԱԺ նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Ընտրությանը մասնակցել է 106 պատգամավոր: Երեք պատգամավոր քվեարկել է Հրանտ Բագրատյանի օգտնին, 2 քվեաթերթիկ էլ անվավեր է եղել:
«Ես սիրում եմ պայքարել և պայքարով որոշակի հաջողության եմ հասել: Ես կարծում եմ, որ իմ ծրագիրը վերանայելուց ուշադրություն կդարձնեմ նաև մյուս թեկնածուների առաջարկներին»,- ասել է ԱԺ նորընտիր նախագահը և, շնորհակալություն հայտնելով, զբաղեցրել իր տեղը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն քվեարկությանը չեն մասնակցել։ Մյուս խմբակցությունների պատգամավորները ընտրությանը մասնակցելու հարցում ունեցել են ազատ ընտրության հնարավորություն։