հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կնոջը ծեծած ամուսինը 55000 դրամ տուգանքի դատապարտվեց

Կնոջը ծեծած ամուսինը 55000 դրամ տուգանքի դատապարտվեց

Կնոջը ծեծի ենթարկելու համար 47-ամյա Արմեն Մանուկյանն այսօր դատապարտվել է 50 000 դրամ տուգանքի, նույնչափ տուգանքի է դատապարտվել նրա կինը, ով ամուսնու վրա տաք սուրճ է լցրել։ Սակայն վերջինիս նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով կիրառվեց համաներում և նա ազատվեց պատժից, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը, կինը սրճեփով լի տաք սուրճը լցրել է նախկին ամուսնու ոտնաթաթին:

Այսօրվա նիստում ամբաստանյալ Արմենը նշել է, որ կնոջ կողմից իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառով ինքը որոշ ժամանակ չի կարողացել աշխատել և չնայած նրան, որ իր կինը հերքում է, ինքը դատարանին խնդրում է մեղմ վերաբերվել նրա նկատմամբ: Կինն էլ հայտարարել է, որ արդարություն է պահանջում, ցանկանում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի և որ իրեն զրպարտել են, ինքն այդպիսի բան չի արել:

«Փաստինֆո»-ն նշում է, որ ամբաստանյալներն ունեն 3 երեխա, սակայն նրանց 23-ամյա դուստրը սույն գործով դատավարության ընթացքում ինքնասպան է եղել։

Կայքի տեղեկություններով՝ աղջիկը, հոգնելով իրենց տանը ծնողների կողմից անընդմեջ տեղի ունեցած վիճաբանություններից, գնացել էր տատիկի տուն, որտեղ էլ ինքնասպան է եղել՝ ծառից կախվելու միջոցով: