Home / Հայաստան / Երևանում կքննարկեն քաղաքացիական սեկտորի դերը Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում

Երևանում կքննարկեն քաղաքացիական սեկտորի դերը Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում

Երևանում տեղի կունենան լսումներ «Քաղաքացիական հասարակության դերն ու ազդեցությունը խաղաղության կառուցման գործընթացում» թեմայով։

Միջոցառումը տեղի կունենա 2014 թվականի մայիսի 3-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող COBERM ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վերահսկողության ներքո։ Կազմակերպիչ՝ Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոն (Վրաստան)։ Լսումներին կմասնակցեն քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ Սուխումիից, Ցխինվալիից, Թբիլիսիից։

Զեկուցողներ․

Կադիր Արգուն՝ «Նուժնայա» թերթի լրագրող (Սուխումի),

Իրինա Յանովսկայա՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար (Ցխինվալի)

Զվիադ Մչեդլիշվիլի՝ Հանրային հեռուստաընկերության, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող (Վրաստան)։

Միջոցառմանը նաև կմասնակցեն․

Ցխինվալիից՝ «Զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների կոմիտե» մարդասիրական հիմնադրամի նախագահ Զարինա Տեդեթին, «Ընտրությունը քոնն է, Օսեթիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալան Ջուսոևը, լրագրող Իգոր Չոչիևը,

Սուխումիից՝ լրագրող, պատմաբան Ռոին Ագրբան, «Այնար» մամուլի ակումբի անդամ Անահիտ Գոգորյանը,

Թբիլիսիից՝ TV 3 հեռուստաընկերության լրագրող Սոֆիա Տետրաձեն, Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Զուրաբ Դվալին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գոգա Ապցիուրին։

Հանդիպման մոդերատոր՝ Epress.am կայքի խմբագիր Յուրի Մանվելյան (Հայաստան)։

Քաղաքացիական լսումները տեղի կունենան «Իմպերիալ Պալաս» հյուրանոցում (Երևան, Կորյունի փող., 23 շենք), ժամը 12։00-ին։