Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգը

Սերժ Սարգսյանն ԱՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։

Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ հետո, ինչը, նրա խոսքով, հարմար առիթ է կառավարության հետ քննարկելու առաջիկա տարիների համագործակցության ծրագիրը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Սերժ Սարգգյանին ներկայացրել է ՀՀ նոր կառավարության ղեկավարի հետ արդեն ունեցած հանդիպման արդյունքները և գոհունակությամբ խոսել հիմնադրամի հետ համատեղ ծրագրերն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու կառավարության պատրաստակամության մասին, ինչը, նրա համոզմամբ, վկայում է նախկինում եղած ակտիվ երկխոսությունը շարունակելու՝ նոր կառավարության նպատակադրման մասին:

Իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն:  

Tekali Taxi