Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 33-ամյա Մերուժան Հարությունյանը մայիսի 12-ի գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, տուն գալով, խեղդամահ է արել կնոջը ՝Հերմինե Չիլինգարյանին, իսկ առավոտյան դիմել է փախուստի։ Այս մասին Epress.am-ի հետ ասել է Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ դեպքի մասին իրենք տեղեկացել են առավոտյան, ուստի որևէ օգնություն ցուցեբերել չէին կարող։
«Երեք երեխա ունեն՝ մեկ տղա, երկու աղջիկ։ Հավանաբար, սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, քանի որ վերջին մեկ ամսում ընտանիքում խնդիրներ կային», – ասել է գյուղապետը։