Մի քանի օր առաջ կնոջը խեղդած Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ 33-ամյա Մերուժան Հարությունյանը կամավոր ներկայացել է բաժին: Այս մասին հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։
Հարությունյանը կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին, ձեռքերով խեղդամահ է արել իրենց տան ննջասենյակի անկողնում, որից հետո փախուստի էր դիմել։ Արտաքին զննությամբ՝ կնոջ պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Հարությունյանը կալանավորվել է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ սպանությունը, հավանաբար, կատարվել է խանդի հողի վրա։ Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսում ընտանիքում խնդիրներ կային։ Ամուսիններն ունեն երեք երեխա ունեն՝ մեկ տղա և երկու աղջիկ։