հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Օլիգարխների մոտ ոչ թե ստվեր է, այլ՝ խավար»․ Փաշինյանը նոր օրենքին դեմ է քվեարկելու

«Օլիգարխների մոտ ոչ թե ստվեր է, այլ՝ խավար»․ Փաշինյանը նոր օրենքին դեմ է քվեարկելու

Ամիսը 10 հազար շիշ թան արտադրող սեփականատերը, ով ունի 2-3 հազար դոլարի ստվեր, չի հասկանում` ինչու պետք է ինքը ազատվի այդ 3 հազարից, երբ օլիգարխների մոտ ոչ թե ստվեր է, այլ՝ խավար, և դա անում են «ափաշքյարա»: Այս մասին «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի» քննարկմանն ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ առաջարկվում է կրճատել ստվերը՝ արտադրողներին 3.5 դրամ արժողությամբ դրոշմապիտակներ գնել պարտադրելով:

Փաշինյանի խոսքով՝ օլիգարխներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, ունեցել է 2.9 միլիոն դոլարի ստվեր:

«Ես դեմ եմ քվեարկելու, որովհետև այս ամբիոնից ուզում եմ ասել՝ դուք, ձեր կառավարության անդամներն իրավունք չունեն խոսել անգամ իր ընտանիքը պահող, բակում թան արտադրող մարդու ստվերի մասին, քանի դեռ ՀՀ քաղաքացուն չեն տվել հաշվետվություն՝ ինչպես են աշխատել իրենց հայտարարագրված և չհայտարարագրված գումարները»,- ասել է Փաշինյանը: