հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Զոռբեն ու անգրագետը կարող են ավելի առաջ գնալ»․ քննարկում Աշոտյանի բերած օրինագծի շուրջ

«Զոռբեն ու անգրագետը կարող են ավելի առաջ գնալ»․ քննարկում Աշոտյանի բերած օրինագծի շուրջ

Ժամանակն է, որպեսզի 9-ամյա պարտադիր կրթությունը փոխարինվի 12-ամյա պարտադիր կրթությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հայտարարել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ առաջարկելով փոփոխել Հանրակրթության մասին օրենքը:

Պատգամավորների մեծ մասը՝ հիմնականում ԲՀԿ-ի ներկայացուցիչները, նախարարին ասել են, որ դրանից հետո գործնականում ոչինչ չի փոխվի, քանի որ «աշակերտները շարունակում են պարապել դասախոսների մոտ՝ համալսարան ընդունվելու համար», այսինքն՝ հանրակրթության որակը այդպես էլ չի լավանում:

«Ունե՞ք կրթական կոնկրետ ծրագիր, որպեսզի ինքնաբավ լինի և որակ ապահովի, թե առաջնորդվում եք «կոճակը գնեցինք, մնում է վերարկուի մասին մտածելը» սկզբունքով», – ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դպրոցները կոռումպացված են և համատարած բարձր գնահատականներ են վաճառվում:

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հարցի առնչությամբ ասել է, որ երկրի բնակչության մեծ մասը չի կարևորում կրթությունը՝ ապագան հաջող դարձնելու առումով հարցում, քանի որ տեսնում են՝ «անկիրթ մարդիկ են նստած ԱԺ-ում»:

Պատգամավորը մեջբերել է Հարավային Կովկասում անցկացված հարցման արդյունքները:

«Հայաստանում հարցվածների միայն 19 տոկոսն է ասել, որ կրթությունն է այն հիմնարար արժեքը, որի հաշվին կարող ենք աշխատանք գտնել:

Ադրբեջանում՝ 29 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 35 տոկոսն է դա ասել: Իշխանությունն իր անգրագետ կադրերով, խորհրդարանը մի էջ ինքնակենսագրություն գրելու ընդունակություն ունեցող դեպուտատներով բերում է նրան, որ փողատերը, զոռբեն, անգրագետը կարող է շատ ավելի առաջ գնալ», – ասել է Արամ Մանուկյանը: