ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է, գրում է «Ժողովուրդը»։ Ըստ թերթի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ ունի 1 սեփական տուն, 3 բնակարան, հողամաս, բազմամյա տնկիներ, հասարակական նշանակության շինություն։ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա, նա ունի Լեքսուս ԼՏ600, Միցուբիշի պաջերո և Վազ 2121 մեքենաներ, իսկ բեռնատարը՝ ԶԻԼ մակնիշի է։
Այս ամենից բացի, նա հաշվեհամարին հայտարարագրել է 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի և 776 հազար դոլար։ Իսկ նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, իր հաշվին ունի 300 մլն 630 հազար ՀՀ դրամ, գրում է թերթը։
Նյութը՝ թերթի այսօրվա համարում։