Home / Հայաստան / Շփման գծում 20-ամյա զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Շփման գծում 20-ամյա զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արթուր Օհանջանյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեր տեղեկություններով՝ Արթուր Օհանջանյանը զորակոչվել է Սիսիանի զինկոմիսարիատից։

Tekali Taxi