2026 թ. նոյեմբեր 8, կիրակի

Թեքալիում կքննարկեն Վրաստանի դերը Հարավային Կովկասի երկրների միավորման հարցում

Վրաստանի դերն ու ներուժը Հարավային Կովկասի երկրների՝ մեկ միության մեջ միավորվելու հնարավորության հարցը կքննարկեն մայիսի 24-ին՝ Թեքալիի գործընթացի շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ։ Քննարկումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող վրացական Թեքալի գյուղում։

Ինչպես հայտնում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը, Թեքալիի գործընթացի այս տարվա բոլոր ակցիաներն ու հանդիպումները նվիրված են լինելու Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի հիմնադիր ու տնօրեն, գիտնական, Կովկասում խաղաղության, մարդու իրավունքների ու ազատությունների մարտիկ Գիորգի Խուցիշվիլիի հիշատակին։

«Հարավկովկասյան միություն․ կողմ և դեմ – Վրաստանի դերն ու ներուժը» թեմայով ելույթ կունենան Զարդուշտ Ալիզադեն (Բաքու), Սամվել Իսրայելյանը (Երևան), Խաթունա Չապիպաձեն (Թբիլիսի)։

Հանդիպման ծրագրում նաև․

1․ Նորությունների Ճառի մրցույթի մասին, ինչպես է անցել Tekali Art Fest-ը (ապրիլ 2014) և ապագա ծրագրեր։

2․ One Caucasus Festival (Մարնեուլի շրջան, օգոստոս 2014) և Թեքալիի գործընթաց․ երկու նախաձեռնությունների փոխգործակցության ներկայացում։

3․ Թեքալի – Տրանզիտ

4․ Ազատ խոսափող։

Լսումների զեկույցների տեքստերը հրապարակվում են southcaucasus.com կայքում։

Հանդիպմանը մասնակցել բոլոր ցանկացողներին կտրամադրվի փոխադրում։ Ավտոբուսում տեղ ամրագրելու համար կազմակերպիչները խնդրում են գրել [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +994 55 8726695 (Ադրբեջան), +374 55 401459 (Հայաստան), +995 599 753754 (Վրաստան)։