հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազն իրանականից թանկ է․ «ՀԺ»

Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազն իրանականից թանկ է․ «ՀԺ»

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Իրանից ներկրվել է ընդամենը 92 մլն 418 հազար խմ գազ, ինչը 31 տոկոսով ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նույն ժամանակահատվածում ՌԴ-ից ներկրվող գազի ծավալներն աճել են 7 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Այս վիճակագրությունն ուշագրավ է նրանով, որ Իրանից ստացվող գազը շատ ավելի էժան է, քան ռուսականը։ Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն իրանական էժան գազին նախընտրել են ռուսական թանկ գազը, ինչը տնտեսական իմաստով ուղղակի նոնսենս է և ունի քաղաքական ենթատեքստ․ ումից որքան գազ պետք է ներկրի Հայաստանը՝ որոշում է ռուսական «Գազպրոմը», որին պատկանում է ՀՀ գազամատակարարման համակարգը։ Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերին ԱԺ-ն վավերացրեց «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու մասին համաձայնագիրը, ըստ որի, այս տարվա հունվարի 1-ից ռուսական գազը պետք է մատակարարվեր 189 դոլարով։ Սակայն, ՊԵԿ-ի հրապարակած տվյալներով, ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 221 դոլարով։ Իսկ իրանական գազն արժեցել է 188 դոլար», – գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում