Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Արման Գրիգորյանի (1960-2025) ցուցահանդեսը։
Անի Սուքիասյան․ — Արման Գրիգորյանի մասին միշտ կարելի է խոսել մտաբերելով և կարևորելով այն շարժումը, որը ստեղծվեց Արմանի միջոցով երիտասարդների կողմից։
Հարություն Սիմոնյան․ — Ընկեր, ում հետ խախտում ես օրինաչափ կանոնները, ում միջոցով ճանաչում ես աշխարհը ու զգում ես ինքդ քեզ, ում հետ կիսում ես ամենաինտիմը և կիսում ես քեզ՝ ընկերությունը որպես ապրելու ձև, ոչ թե պարտք, որպես անթոլոգիա, որտեղ վեճը հավերժ է։
Կցուցադրվեն ընկերներին նվիրված, Արմանի արվեստանոցում պահվով որոշ գործերն ու արխիվային նյութեր, որոնք «մանիֆեստացնում են երիտասարդական ոգևորիչ ներուժը»։
Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 25-ը։
Epress.am Լուրեր Հայաստանից


