— «Տրիումֆ» վիդեո ինստալացիան հեգնական հայացք է «Կամքի Տրիումֆ» ֆիլմին, որտեղ յուրաքանչյուր քայլ ստորադասվում է էսթետիկային և յուրաքանչյուր հայացք մանրակրկիտ ստուգվում է, սա ոչ թե մեր ընտրության «տրիումֆ»-ն է, այլ այն բանի, որը մենք վաղուց թույլ ենք տվել, որ դառնա նորմա, նրանք որոշում են, թե ինչ պետք է դիտենք, ինչ գնենք ու ում սիրենք, սա դատարկության «տրիումֆ» է, որտեղ նույնիսկ առօրյան ենթարկվում է ալգորիթմական ռիթմին, և ոչ թե մեր դեպի ազատություն իրական ցանկություններին:
Ցուցահանդեսն ամփոփում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնած աշխատարանը, որը վարում էին արվեստագետներ Տիգրան Խաչատրյանն ու Հարություն Սիմոնյանը։ Բացումը դեկտեմբերի 6-ին էր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
Մասնակիցները՝ Էվելինա Մաշուրյանը, Վիկտորյա Բուդաղյանը, Լեո Քալաշյանը, Լիանա Արևշատյանը, Մարիամ Աբրահամյանը, Հասմիկ Կարապետյանը, Նազելի Աբրահամյանը, արվեստի տարբեր քոլեջների ուսանողներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։