ցուցահանդես. Նարեկ Հակոբյան, Նարեկ Արուշանյան, Աննա Էվոյան
— Հիմա օրինակ՝ արվեստի բանավեճերից մեկը․
Ինդիվիդուալիստ ինքնատիպ արվեստագետը ասում է՝ «Արվեստը իմ համար ինքնաարտահայտման դրսեւորման գագաթնակետն է: Արտահայտման պոռթկումը ուղղված դեպի իմ ինդիվիդուալ եսի բավարարմանը, դրանում է կայանում իմաստը, որ միայն ես կարող եմ ունեալ այդ անկրկնելի պոռթկումը: Իմ գործերը դուրս են գալիս միայն ու միայն ինձնից»։
Այնինչ մենք միամտորեն կարծում ենք՝ արվեստի ուժը ազդել եւ ազդվելն է, ոգեւորել եւ ոգեւորվելն է, վարակել եւ վարակվելն է:
— Վեճերը տարբեր են, կախված՝ ովքեր են վիճում: Օրինակ՝ անվստահության շուրջ։ Դիմացինը կարծում է, որ ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես: Անգամ եթե ունենք նույն քաղաքական հայացքները՝ մեկը մյուսին դնում է խոշորացույցի տակ եւ ստիպված են լինում միմյանց ապացուցել։ Դրանք հաճախ փողի շուրջ են, երբ բանավեճը դառնում է կոնֆլիկտ, բաժանում է. դա ձեռնտու է իշխող, հսկող համակարգին, որը տեղ չունի արվեստում:
Մենք համարում ենք՝ դրանք հոգեբանականացման եւ ոստիկանական հարաբերությունների կառավարման գործիքներ են։ Արվեստը ոգեւորվածություն է, ոչ թե պարտադրվածություն: Դա վարակիչ, ուրիշների հետ կիսվելու աշխատանք է, որտեղ ամոթը եւ փողը տեղ չեն կարող ունենալ:
Նարեկ Արուշանյան
Նարեկ Արուշանյան
— Արվեստը հաճույք է, ինչպես սեքսը: Սեքս չես անում հանուն առողջության, ընտանիքի ինստիտուցիայի միջոցով վերարտադրության, աշխարհի խաղաղության, նույնիսկ “Fuck For Forest” ecoporn-ը, որի հասույթն ուղղվում է անտառների վերականգմանը, այն կապիտալիստական համակարգի պատճառով պոռնո ինդուստրիայում հայտնված մարդկանց շահագործումը պարզունակեցնում է եւ իմաստազրկում հաճույքն ինքնին»:
Հունվարի 28, 2023
Խանջյան 15