ՀայԱրտում ապրիլի 20-ին բացվեց artist-run Երևան Բիենալեի՝ «chaosmic spasm» խմբակային ցուցահանդեսը։
Դեռ նախորդ տարվա մայիսին՝ համավարակային խիստ սահմանափակումների պայմաններում մեկնարկած Երևանի Բիենալեն նախաձեռնվել է հայաստանցի արվեստագետների Հարութ Սիմոնյանի և Տիգրան Խաչատրյանի կողմից։ Առաջին ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2020-ի մայիսի 22-ին՝ Ստուդիո 20-ում և Արվեստանոց 24/11-ում։ Բիենալեն շարունակվեց առցանց հարթակներում կազմակերպվող քննարկումների և փոքր հանդիպումների տեսքով։
chaosmic spasm-ում նոր գործերը համադրվում են արխիվային նյութերի հետ։
Շենքի ճակատային մասում մեծ պաստառ է կախված՝ մեջբերում Ֆրանկո ‘Բիֆո’ Բերարդիից. «Պոեզիան, երաժշտությունը և պարը ապրում են և գտնում են իրենց շրջանակը էրոտիկ մարմնի վերաակտիվացման հեռանկարում։ Արվեստագետները իմացական աշխատանքի էրոտիկ մարմնի վերաակտիվացման հնարավոր գործընթացի մասնակիցներն են»։
Մուտքի մոտ դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաստառը։
Աստիճաններից վերև Բիենալեի պատն է․ արվեստագետներ՝ Վիգեն Թադևոսյան, Լիլիթ (Էլլա) Զաքարյան, Դավիթ Կարեյան, Դիանա Հակոբյան, Վահրամ Աղասյան, Գրիգոր Խաչատրյան, Հարութ Սիմոնյան, Մհեր Ազատյան, Տիգրան Խաչատրյան, Կարինե Մացակյան, Եվա Խաչատրյան, Արման Գրիգորյան, Կարեն Անդրեասյան, Սոնա Աբգարյան, Աստղիկ Մելքոնյան, Արա Հովսեփյան, Լիլիթ Անտոնյան, Գրիգոր Սիմոնյան, Լևոն Սարգսյան, Էվելինա Կարեյան, Սամվել Հովհաննիսյան, Արթուր Վարդանյան, Գարիկ Ենգիբարյան, Մարուսյա Սեփխանյան, Մերի Միքաելյան, Գագիկ Չարչյան, Աննա Բարսեղյան, Համլետ Հովսեփյան, Միլենա Ադամյան։
Առանձին՝
Կարեն Ադրեասյանի,
Այրին Անաստասի և Ռենե Գաբրիի,
Ֆրանցիսկո Կասկավիլլայի — Էմրե Բուսե, Այկան Սաֆօղլու,
Ջեսալ Կապադիայի, Սիլվիա Ֆեդերիչիի, Ջորջ Քաֆենսայի,
Ջուլիա Գաբրիելիի, Ռոսաննա Լամայի, Կարեն Հակոբյանի,
Հարութ Սիմոնյանի գործերը։
Ֆրանցիսկո Կասկավիլլա — Էմրե Բուսե, Այկան Սաֆօղլու
Երկրորդ սրահի պատերից մեկը` Video Art Archive․ երեք փոքր էկրաններին պտտվում էն արվեստագետներ Արամ Գրիգորյանի, Արմինե Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Աստղիկ Մելքոմյանի, Դավիթ Կարեյանի, Գրիգոր Խաչատրյանի, Համլետ Հովսեփյանի, Հարություն Սիմոնյանի, Հովհաննես Մարգարյանի, Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի, Սամվել Սաղաթելյանի, Սոնա Աբգարյանի, Սանիա Բալասսանյանի, Տիգրան Խաչատրյանի, Վահրամ Աղասյանի և Աննա Հակոբյանի վիդեոները։ Այստեղ է նաև Ռադիո Անտենայի արխիվը՝ Երևան Բիենալեի շրջանակներում տեղի ունեցած հեռավար քննարկումների ձայնագրությունները։
Պատերին՝
Ֆրանկո ‘Բիֆո’ Բերարդիի, Մարկո Բերտոնի, Լիդիա Լանչի, Բոբի Ժիլեսպի,
Քլեր Ֆոնտանի,
Հարութ Սիմոնյանի,
Մերի Միքայելյանի,
Լևոն Սարգսյանի և Արտակ Գևորգյանի,
Գրիգոր Սիմոնյանի,
Արա Պետրոսյանի առանձին գործերն են։
Հաջորդ սրահը՝
A-B գրադարան,
Ջեսալ Կապադիա, Ավի Վարմա,
Կարինե Մացակյան,
Կարեն Հակոբյան,
Ուտոպիանա/ Աննա Բարսեղյան, Ստեֆան Քրիսթենսեն
Մերի Միքայելյան,
Օլիվեր Ֆուլոն,
Լալա Ասլիկյան, Էլլա Կլասչկա,
Էմիլիո Ֆանտին,
Միլենա Ադամյան,
Օկեան,
Մհեր Ազատյան,
Այկան Սաֆօղլու։
Կարինե Մացակյան, Սոնա Աբգարյան
Վերջում՝
Anarcorporeos – Ջորջիա Ֆրիսադի, Մատիա Պելեգրինի
Forté Magazine/ Ջորջիա Սագրի,
The Otolith group / Անժելիկա Սագար, Քոդվո Էշան,
Վահրամ Աղասյան,
Գագիկ Չարչյան,
Սիլվիա Մալիոնի, Գրեմ Թոմսոն։
Anarcorporeos – Ջորջիա Ֆրիսադի, Մատիա Պելեգրինի
«Իմաստ կա՞ այսօր արվեստագետների համար հետ վերցնել արվեստի տարածման և արվեստի տեսանելության գերիշխող ձևերը, ինչպիսին է «բիենալեն»։ Սա այն մի շարք հարցերից մեկն է, որ այս բիենալեն ցանկանում է հարցադրել։ Ենթադրաբար, կա նաև հոգատարության հարց․ ովքե՞ր են իրականում արվեստի, մեր ընդհանուր կյանքի հոգ տանողները և խնամակալները, – գրված է ցուցահանդեսի նկարագրության մեջ, – Բիենալե կազմակերպելը այս պահին, երբ հոգատարության նոր նենգ վերևից ներքև ձևերը փորձարկվում են պետությունների և կապիտալի կողմից, որին նրանք ծառայում են, նաև հարցադրում է համայնքների ունակությունը սեփական պայմաններով վերահաստատել հեռավորության անհրաժեշտ պահերը/եղանակները, հեռավորություն ինչից և ինչի համար։
Վերջապես, այս բիենալեն ցանկանում է ստեղծել օրինակներ միասին մտածելու կամ պայքարելու ավելի նենգ վարակների դեմ, որոնք մեր մեջ են (ինդիվիդուալիզմ, կարիերիզմ, օպորտունիզմ, ինքնաձեռներեցություն, մրցակցության, հոմո-էկոնոմիկուս, էքստրակտիվիզմ, ընդհանուրի ցանկապատում, ընդհանուր կյանքի մասնավորեցում, և այլն)։
Բիենալեն իրականացվում է արվեստագետների կողմից։ Երեւանի բիենալեն չունի կանխորոշված բովանդակություն, այն ստեղծվում է պրոցեսների ընթացքում»։
լուսինե թալալյանը չէր մասնակցում։