Home / Հայաստան / Ինտելեկտուալ բեռն առանց բանավեճի․ ցուցահանդես Երևանում

Ինտելեկտուալ բեռն առանց բանավեճի․ ցուցահանդես Երևանում

Փետրվարի 26-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկել է գերմանացի արվեստագետ Ռոզմարի Տրոկելի ցուցահանդեսը։

18

Բացումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին։ Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս՝ մինչև մարտի 26-ը։

30

32

9

Տրոկելի ցուցահանդեսը Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի (Institut für Auslandsbeziehungen) կողմից Շտուտգարտում իրականացրած մենագրական ցուցահանդեսների ծրագրի մի մասն է կազմում։ Ծրագիրը ներառում էր նաև նախագծեր՝ նվիրված Զիգմար Պոլկեին, Գեորգ Բազիլիցին և Գերհարդ Ռիխտերին։

17

Երևանյան ցուցադրությունը կազմակերպվել է Գյոթե կենտրոնի և ՆՓԱԿ-ի հետ համատեղ:

12

14

28

20

4

26

21

15

22

24

23

3

11

6

5

27

16

25

10

33

1

29

34

— 80-ականների ժամանակակից արվեստի ասպարեզում, որպես կանոն, գերակշռում էին տղամարդիկ։ Սակայն Ռոզմարի Տրոկելը չէր ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ: Նա վստահությամբ հանրայնացնում է իր սեփական դիրքորոշումը՝ հանճարեղ նկարչի կերպարին հակադրելով կնոջ դերն ու նշանակությունը: Նրա աշխատանքներն արտացոլում են բացառապես կանացի տեսակետ և պահանջում են հիմնավոր կերպով քննադատել արվեստում գերիշխող համակարգը:

Քննադատական ​​դիրքորոշման հետ մեկտեղ Ռոզմարի Տրոկելի աշխատանքները հանդես են գալիս որպես խոսուն, երևակայական կոնցեպտուալ կառուցվածքներ և վառ, համոզիչ ​​ստեղծագործություններ: Արվեստագետին հաջողվում է հեգնանքով ու հումորով արտահայտել նույնիսկ ծանրաքաշ ինտելեկտուալ բեռը՝ խուսափելով դոգմատիկ հակադրություններից, անգամ՝ բանավեճից: Հումորն ու հեգնանքը նրան բավականաչափ հեռու են պահում բովանդակությունից, կարծես աշխատանքային գործընթացում Տրոկելն ինքն իր մեջքի հետևում է կանգնած՝ որպես ինքնաքննադատ դիտորդ: Նրան հաջողվում է ուղղակիորեն արտացոլել այն նախապաշարմունքներն ու կլիշեները, որոնց բախվում են կանայք թե´ հասարակության մեջ, թե´ արվեստի աշխարհում։ Նկարչուհին վերստեղծում է այդ նախապաշարմունքները՝ սրամտորեն բաշխելով համապատասխան թեմատիկ շեշտադրումները և վարպետորեն ընդգծելով դրանց հակասությունները: Նրա ամենավաղ գլուխգործոցներից մեկը՝ «Նկարող սարքը» („Malmaschine“, 1990), որը ներկայացված է այս ցուցահանդեսում, վարպետորեն ընդգծում է կնոջ ձեռքով ստեղծած արվեստի ստեղծագործության արհեստագործական ու մեխանիկական բնույթը։ Վրձնի հարվածի մեխանիկական վերարտադրման շնորհիվ «Նկարող սարքը» համարվում է «հանճար-նկարչի» կլիշեի ծաղրերգություն։

Նույն ռազմավարությունը Տրոկելն իրականացնում է նաև 90-ականների սկզբին իր «գործած» նկարներում, որոնք մինիմալիստական քանդակների նման կախված են պատերից: Նկարչուհին փոխում է կանանց առօրյա կյանքից վերցրած իրերի ավանդական գործառույթները: Ինչպես «գործած» նկարներում օգտագործած բրդյա թելը, որը գաղափարապես դրոշմված է որպես «տիպիկ կանացի» նյութ, այդպես էլ էլեկտրական սալօջախները կորցնում են իրենց կենցաղային կամ տեխնիկական սկզբնական նշանակությունը: 

Մարսել Դյուշանի խիստ «արական» ստեղծագործության հետ մեկտեղ («Շատրվան», 1917) Տրոկելի «գործած» նկարներին ու սալօջախներին նույնպես հաջողվեց հայտնվել թանգարանում՝ որպես արվեստի ստեղծագործության կարգավիճակում հայտնված իրեր։

Իր ստեղծագործություններում Ռոզմարի Տրոկելը փորձում է խուսափել ուղղագիծ արտահայտություններից և միտումնավոր կերպով ընտրում է արվեստի զարտուղի ճանապարհները։ Հետևողականորեն կիրառելով ապակառուցողական մեթոդները՝ նա հարցականի տակ է դնում յուրաքանչյուր գտած պատասխան կամ ամբողջովին մերժում է այն։ Այդ իսկ պատճառով դիտորդին կարող է թվալ, որ նրա ստեղծագործությունները ներքին հակասություններ ունեն և բարդ են ընկալման համար։ Սակայն Տրոկելի՝ առաջին հայացքից տարաբնույթ թվացող ստեղծագործություններն իրականում շարունակական ուսումնասիրության տարրեր են, որոնք հիմնված են բնագիտական (Ռոզմարի Տրոկելը մեծ նշանակություն է հատկացնում մարդաբանությանը) և էսթետիկ սկզբունքների վրա։ Նրա աշխատանքների ամեն մի շարքն ասես պատված լինի զուգորդման նուրբ ցանցով, որտեղ սկզբնական իմաստներն ու գաղափարները ժամանակի ընթացքում ձեռք են բերում բազմաթիվ մարմնավորումներ ամենատարբեր արտահայտչամիջոցներով՝ այդ եղանակով աստիճանաբար բացահայտելով սեփական էությունը։

Տրոկելն իր աշխատանքներում կիրառում է թե´ ավանդական և թե´ նորագույն արտահայտչամիջոցները՝ հնարավորություն ընձեռնելով խորը կապեր հաստատել դիտորդի հետ։ Դա հատկանշական է մասնավորապես տուշով, ածուխով ու մատիտով արված գործերում, կոլաժներում, համակարգչային էսքիզներում, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում նկարչուհու արվեստում։  Տրոկելը գծանկարներ է ստեղծում իր աշխատանքի բոլոր փուլերում դրանք հիմնականում էսքիզներ են, ինչպես նաև ստեղծագործական մտքերի ու գաղափարների գրառումներ։ Պետք է նշել, որ ինչպես հստակ երևում է նրա վերջին շրջանի մեծածավալ աշխատանքներից, Տրոկելի արվեստում գծանկարն առանձին, յուրահատուկ ուղղություն է։ Այդ իսկ պատճառով մեր ցուցահանդեսում վիդեո պերֆորմանսների հետ մեկտեղ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ռոզմարի Տրոկելի գրաֆիկական աշխատանքները։