Ամերիկյան SpaceX կազմակերպությունը քայլեր է ձեռնարկել, որ Ուկրաինայի ռազմական ուժերի կողմից Starlink ինտերնետ ծառայությունը չգործածվի անօդաչու թռչող սարքերը կառավարելու նպատակով՝ Ռուսաստանի սկսած պատերազմում:
«Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը երբեք չի նախատեսվել որպես զենք օգտագործելու համար», – Վաշինգթոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության նախագահ Գվին Շոթվելը։
Ինտերնետային ծառայության գործածումը ԱԹՍ-ները կառավարելու նպատակով դուրս է գալիս Ուկրաինայի իշխանությունների և SpaceX կազմակերպության միջև համաձայնագրի սահմաններից։ Ըստ համաձայնագրի, Starlink-ը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով, օրինակ՝ բանկերը, հիվանդանոցները և խաղաղ բնակիչներին ինտերնետով ապահովելու համար, նշել է SpaceX-ի նախագահը։
Լրագրողների հարցերին պատասխանելիս Շոթվելը մեկնաբանել է հրապարակումները, ըստ որոնց ինտերնետային ծառայությունն օգտագործվում է ուկրաինացիների կողմից ԱԹՍ-ներով հակառակորդի գտնվելու վայրը պարզելու, հեռավորության վրա կրակ բացելու և ռումբեր նետելու նպատակով։
«Այդ հնարավորությունները սահմանափակելու համար բաներ կան, որ մենք կարող ենք անել և արդեն արել ենք», – հայտարարել է Շոթվելը, հրաժարվելով մանրամասնել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել կազմակերպության կողմից։
Ըստ նրա, որ ուկրաինացի զինվորականները օգտագործում են Starlink-ը կապի համար, սակայն SpaceX-ը չի ուզում, որ իր ինտերնետ ծառայությունը Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվի հարձակողական նպատակներով։
Ուկրաինայում Starlink ցանցի գործունեությունը սկսել է 2021-ի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ հարձակումից կարճ ժամանակ անց, ինչի շնորհիվ Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվել է պատերազմական պայմաններում վերականգնել կապը։ Ցանցի գործածումը մասամբ վճարվում է արևմտյան երկրների և հետ SpaceX կազմակերպության կողմից։
Ռուսաստանը փորձել է խափանել տարածաշրջանում կապի գործունեությունը․ ի պատասխան SpaceX-ը ուժեղացրել է ինտերնետ ծառայության ծրագրային ապահովումը։ Ռուսական իշխանությունները հայտարարել են, Starlink-ի գործունեությունն ապահովող արևմտյան կոմերցիոն արբանյակները հարվածելու «օրինական թիրախներ» համարում։
Սեպտեմբերին SpaceX-ը նամակ է ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, որով հաղորդել է, որ այլևս չի կարող ֆինանսավորել Ուկրաինայում Starlink տերմինալների գործունեությունը, և խնդրել է, որ Պենտագոնն իր վրա վերցնի ֆինանսավորումը։
Հոկտեմբերի կեսերին SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կազմակերպությունը շարունակելու է ֆինանսավորումը։ Հոկտեմբերի վերջին ինտերնետ ծառայության 1300 տերմինալներ դադարեցրել են աշխատանքը ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Նոյեմբերին Starlink-ի տարիֆները ուկրաինացիների համար աճել են։