Home / Մշակույթ / Հանգույցներ

Հանգույցներ

լուսինե թալալյան

ցուցահանդես
նոյեմբերի 23-27, 2023

PXL_20231123_170900258 (1)

IMG_9306

հատվածներ լուսինեի հետ հարցազրույցից․

— Գնացել էի Իջևանի գորգերի գործարան։ Հորքուրիս ամուսինը մինչև գործարանի փակվելը աշխատում էր էնտեղ որպես նկարիչ, և իմ նկարչության առաջին դասատուն էր:

Պահակը, որ պատմում էր գործարանի մասին, ասեց.
– Ուզու՞մ ես քեզ Ռոբերտի էսքիզներից ցույց տամ:
Ասեցի․
– Հա։
Բերեց մի էսքիզ՝ կապույտների մեջ արված։ Հարցրեցի․
– Ի՞նչ ա անունը:
Ասեց.
– Լուսինե ա:
Ես միանգամից ասեցի.
– Վայ, տատիիս անունն ա երևի:
Ու էդ էսքիզը նվիրեց ինձ: Երբ եկա տուն, մամայից հարցրեցի էսքիզի մասին: Ասեց, որ տատիի անունով գորգ է նկարել Ռոբերտը, ու էտ գորգը մեր տանն ա:

․․․Գործարանում կային խամրած, արդեն ջնջված, կանանց կողմից ձեռքով գրված կատալոգներ, որտեղ թելերի և գույների քիմիական բաղադրություններն էին։ Որ մտածում էի՝ ինչ կուզեի անել, անընդհատ հիշում էի տատիս մասին։ Իրա ստորագրությունը շատ պարզ L տառ էր, ոնց որ ալիք լիներ: Երկար տարիներ, մինչև իմ անձնագիր ստանալը, փորձում էի էտ L-ն ստանալ ու անընդհատ ինձ թվում էր, որ չեմ կարողանում ընդօրինակել պատկերը։ Որոշեցի, որ այս ձեռագրերն էլ նույն ձև կանեմ։

Ոչ թե տեքստն է հետաքրքիր կրկնօրինակել, այլ շարժումը՝ ոնց է ձեռքը սահել սեղանի վրայով։ Ո՞նց են երեխաները անում փոքր ժամանակ։ Երբ որ տառերը չգիտես, բայց գրում ես՝ վստահ, որ տեքստ ես գրում։ Մենք հավատում էինք, որ գրում ենք։ Բայց իրականում նկար էր դառնում։

․․․Գրում ես կապիրովկայի վրայով։ Ու էտ գրածի վրա մի հատ էլ ես գրում։ Կոպիայի կոպիա։

․․․Գորգագործության մեջ կապերը հանգույցներով են անում։ Էտ ավտոմատ գործողությունը կապվում էր մանկական խաղի հետ։ Թելով խաղ։ Ինչ-որ տեղ ներվայնանում էիր՝ փորձում էիր նոր պատկեր ստանալ, բայց ինքը անընդհատ կրկնվում էր։ Էս անգամ, երբ Լուսինեի հետ Սարգսյան խաղում էինք, ես զգում էի, որ հանգստանում եմ՝ կրկնությունը, որ փոքր ժամանակ ներվայնացնում էր, արդեն օգնում է չներվայնանալ։

․․․Ասեղնագործությունն էլ ոնց որ կանանց անվերջ, միանման շարժումով ստեղծագործելու պրոցեսն էր։ Շարժում, որը ունի սկիզբ ու ավարտ, որը անընդհատ կրկնվում է։

․․․Ինձ համար սա նոստալգիայի հարց չի։ Հարաբերության մի հատ ձև ա, որը ժամանակին ես ինձ համար չեմ կարողացել ձևակերպել՝ հարաբերություն տատիիս հետ ու հիմա մամայիս հետ։ 

․․․Մամայիս մաման ամբողջ կյանք ասեղնագործել է։ Դրանով պահել է ընտանիքը։ Ամուսինը բանտում է եղել, ինքը ասեղնագործությամբ է փող աշխատել։ Մաման ասում էր՝ իրան չի թողել, որ ասեղնագործությամբ զբաղվի։ Ասել է՝ մի արա։ Ոնց որ փորձել է աղջկան պաշտպանի։ Երևի տանջալի է իր համար եղել անվերջ դա անելը։ Ու չի ուզել, որ աղջիկը ասեղնագործի։ Դա նաև ինձ է եկել, որ ես կոճակ կարելուց բացի ոչ մի բան չգիտեմ։

IMG_9302

PXL_20231125_092216567

IMG_9329 (1)

IMG_9305

IMG_9311

IMG_9272

հատվածներ զրույցից՝ լուսինե, Զառա, Լուսինե, Միլենա, Մառա․

— Ո՞նց ա տարածքը ընտրվել։ Նկուղում ցուցասրահ ա, վերևում՝ սրճարաններ։ Սարյան փողոցը ընդհանուր առմամբ շատ ա ծանրաբեռնված ոճով։ 

— Մենք միշտ մտածել ենք՝ պետք ա մտնել ինչ-որ տարածքներ, տարօրինակել ու դուրս գալ։ Չկա տեղ, որ արդեն տարօրինակված ա ու պատրաստ ա ներկայության։ Պետք ա ինչ-որ ձև միջամտես, վերցնես, քո ժեստը անես ու դուրս գաս։ Էս անգամ բարդ էր։ Ինձ թվում էր՝ չեմ գտնելու տարածք ու չեմ անելու։ Ուզում էի, որ հանրային լինի՝ տուն չլինի, ընկերական միջավայրում չլինի։ Մի ամիս փնտրում էինք։ Նիկողոսյան գալերեայի* մասին շատ պատահական եմ հիշել՝ տարածքը, որտեղ ցուցահանդեսն էր, իրանք օգտագործում են որպես աշխատասենյակ։ Սարգիսը համաձայնեց, որ սենյակը դատարկեն։ Պատերի գույնը տարօրինակ էր։

— Վարդագույն։

— Վարդագույն։ Տարածքներ համարյա չկան։ Կամ թանկ ա, կամ արդեն զբաղված, նախօրոք պլանավորված։

— Կամ չեն տալիս։

— Պե՞տք ա առհասարակ խոսել․․․

— ․․․Ֆինանսավորումի՞ց։

— Լաբորատորիայից*, որը ներկայացնում էր ցուցահանդեսը։

— Կարանք։

— Շատ հաստատություններ կան հիմա՝ մեծ, փոքր, տարբեր։ Արդեն արվեստով են զբաղվում։ Որպես կազմակերպիչ կամ գոնե ներկայացնող։ Ոնց որ էս դեպքում։ Չգիտեմ։ Հետազոտություններ են, տպագրություններ, պարբերաբար նաև ցուցահանդեսներ են հայտնվում։

— Բաց, կիսաբաց ու 18+։ 

— Ես դեմ չեմ փակ ցուցահանդեսներին, երբ որ կա ընկերական շրջանակ՝ անում ես ընկերներին ցույց տալու համար, օրինակ՝ որպես առիթ, որ ընկերները հավաքվեն։ Ըտեղ միջնորդներ չկան։ 

— Իսկ երբ որ կա՞ն։ 

— Հիշեցի, օրինակ, Փինքի ցուցահանդեսը Վանաձորում՝ միասին էինք գնացել։ Ինչի՞ ա ցուցահանդեսը փակ։ Որովհետև կա «անվտանգության հարց»։ Արտադրության պրոցեսը չի դադարում, բայց բան չկա՝ մտել ա ու մնում ա փակի տակ։ Սա նաև խաղաղաշինության մեջ ա, օրինակ։

— Անվտանգության հարցը վտանգից առաջ ա ընկել։ Ես գիտեմ՝ ինչի ա տենց։

— Կամ անում ես, կամ չես անում, չէ՞։

—  Համ անում ես, համ չես անում։ 

— Էտ թեման բացվո՞ւմ ա, թե՞ էտ թեման փակվում ա։ 

— Բացվում ա, որ փակվի։ 

— Չի ստացվելու։ Որովհետև «անվտանգության» քո հարցին զուգահեռ կա իրականություն, որտեղ ոչ մի բան փակ չի։ Մարդիկ շարունակում են անել։

— Արվեստի մեջ էտ թեմաները չեն դիտարկվել որպես անվտանգության սպառնալիք, դրանք միշտ եղել են։ Հիմա դրանք հայտնվում են իբր թե զրոյի՞ց։ Ոնց որ եթե պատմություն չլիներ։

— Պատմությունը կարելի ա նաև ջնջել։

— Պրոցեսներ կան քաղաքում, որոնք ազդում են ամեն ինչի վրա։ Ես արվեստագետ չեմ, ուրեմն նայում եմ դրսից։ Դու նայում ես ներսից։ Բայց դա մենակ արվեստի մասին չի։

— Էն ազատությունը, որ մենք ունեցել ենք ու ունենք՝ տարածքները ու հնարավորությունները, գնալով քչանում են։ Տենց ա։ Երբ որ չկային էսքան կազմակերպություններ, երբ որ նույնիսկ փող չկար, դրանք ավելի շատ էին։ Թվում էր, թե հակառակն ա լինելու՝ ռեսուրսները կշատանան։ Երևի միամտություն ա մտածել, որ հնարավոր ա էս հնարավորություններն «օգտագործել»։ Կարա պատահի՝ միամտություն չի։ Չգիտեմ։ Էնքան տարբեր բաներ կան։ Ուզում եմ ասել, մի կողմից, որ ես էս կազմակերպության մարդկանց հետ ընկեր եմ, ու համագործակցությունը ինձ համար նաև ընկերական ա։ Մյուս կողմից՝ կա ուրիշ, ավելի մեծ կոնտեքստ։ Ես դա գիտեմ։ Ես խուժան եմ։

— Անձնական հարց չի։ 

— Դու կարաս դուրս գաս տռաս, կանգնես ու փող աշխատես։ Ու մեկ էլ վե՛րջ, արդեն չես կարա։ Տռասին կանգնելու համար քեզ արդեն սուտինյոր ա պետք։ Իսկ դա արդեն լրիվ ուրիշ տնտեսություն ա։

— Կան հատուկ որոշողներ։ Ով ա արվեստագետ ու ով չի արվեստագետ՝ արվեստագետները չեն որոշում։ Պետք ա ներկայացված լինես։ Գործը կապ չունի։ Կարող ես բացիկ անել, օրինակ։ Պետք ա լինես ներկայացված։ Ինձ ներկայացնում են մի պրոյեկտի շրջանակներում, դրա հիմքով ես արդեն կարամ մեկ այլ պրոյեկտ անեմ։ Կարելի ա նույնիսկ չստեղծագործել։ Սա կապ ունի շուկայի հետ։ 

— Ինքնակազմակերպումը արտասովոր ա։ 

— Պատժելի։ 

— Հարաբերություններն այնպիսին են, որ պետք ա վճարել։ Կարա՞ս անվճար ցուցասրահ ստանաս, եթե կան կազմակերպություններ, որոնք դրա դիմաց պատրաստ են վճարել։ Սովորույթը փոխված ա։ Նույնիսկ եթե տարածքը հանրային ա։ Սա ստիպում ա քեզ ներգրավվել, ինտերգրվել։ Այսինքն՝ կա նաև լոյալության հարց։

— Նայի՝ ինչքան պարզ ա։ Հաստատության քննադատությունը անձնավորված չի։ Բայց ինստիտուցիաներում ներգրավված, ինստիտուցիաների միջոցով նաև քեզ ներկայացնող մարդիկ քննդատությունը իրանց վրա են վերցնում։ Կարծես ինստիտուցիաներ դեռ չեն ստեղծվել։ Իբր չկա ռեսուրսների հարց, կան միայն անձնային խնդիրներ։ 

— Ուրեմն՝ նույնականանում են ինստիտուցիայի հետ։

— Ռամկայի հարց կա։ Պրոյեկտ ա գրվում, էտ պրոյեկտը ունի անուն, ունի թեմա, ու դու ստեղծագործում ես՝ դրա մեջ նախօրոք տեղավորված ու ընթացքում տեղավորվելով։ Շրջանակված ա։ Ի՛նքն ա առաջինը խոսում։

— Ու կան թեմաներ, որոնց շուրջ կուտակված ա փողը։ Ասենք՝ վիմինս ռայթս, մարդու իրավունքներ, ԼԳԲՏ, կոլեկտիվ քեյր, դեկոլոնիալիզմ, հա-հա-հա։ 

— Պահի տակ թվում ա, որ կարաս պլստաս։

— Վստահության պահն ա։ Դու ինքդ քեզ ու քո ընկերներին վստահո՞ւմ ես։ Եթե վստահում ես, քննադատությունից չես փշրվում։

— Բան չունեմ ասելու։ Կան բաներ, որոնք տհաճ ա լսել։ Ես երկար տարիներ քննադատությանը պատով էի արձագանքում՝ չէի վստահում։ Բայց խնդիրները պետք ա երևան։ Ես դա գիտեմ։ Էն, ինչ չես ուզում անել, էլ չես անում։ Ազատության տարածք ա տալիս։

— Իմ գործերը, օրինակ, շատ են փոխվել 2000-ականներից։

— Ես կուզեի, որ մեր խոսակցությունը մեզ չանշարժացնի։

— Երեխեք, ճիշտն ասած, ես տենց էլ չհասկացա՝ ինչից եք խոսում։

— Ես մի հատ բան եմ ընդհամենը ուզում ասել։ Չկա տենց անցյալ, որին կարելի ա կարոտել։ Հարաբերությունները ավելի են միջնորդավորվել։ Բայց դրանք առաջ էլ էին միջնորդավորված։ Փող չկա, տարածք չկա և այլն։ Հասկացանք։

Բայց իմ երազանքը կատարված ա։ Ոչ թե ես սպասում եմ, որ երազանքը գալու ա՝ ապագայում կունենանք, կանենք, այլ էս պահին ինքը կատարվում ա։ Ոնց ասեմ։ Ես էնքան եմ լկստվել, որ կարամ քննադատեմ։ Ես կարամ քննադատեմ։ Որովհետև կան ընկերներ, որոնց վստահում եմ։ Ընկերությունը հնարավորություն ա տալիս փոխել։ Էսքան բան։

* Ցուցահանդեսը տեղի է ունեցել Նիկողոսյան արվեստի կենտրոնում (Սարյան 19/21), դրա կայացմանը աջակցել է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան

Զառա Հարությունյան



24.10.2022