Սեպտեմբերի 4-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (Երևան, Բուզանդի 1/3) կբացվի «Ստվերներից դուրս» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպում և համադրում է կենտրոնի համահիմնադիր, արվեստագետ Սոնիա Պալասանյանը։
Համադրողներն են Վահրամ Ակիմյանը, Պատրիկ Ազադյանը, Գագիկ Ղազարէն, Արփա Հակոբյանը, Գոռ Ենգոյանը։
Ցուցահանդեսին ցուցադրվելու են Էդգար Ամրոյանի, Արևիկ Արևշատյանի, Լուսին Ավաքիի, Թերմեհ Եղիազարյանի, Ռենե Գաբրիի / Այռին Անաստասիի, Անուշ Ղազարյանի / Անահիտ Գոգյանի, Արման Գրիգորյանի, Մարյամ Գրիգորյանի, Ռուբեն Գրիգորյանի, Սամ Գրիգորյանի, Դիանա Հակոբյանի, Սարգիս Համալբաշանի, Աշոտ Հարությունյանի, Արման Հարությունյանի, Վարդան Հարությունայանի, Սարգիս Հովհանիսյանի, Համլետ Հովսեփյանի, Վահագն Համալբաշանի, Դավիթ Կարեյանի, Հովնան Քարտաշանի, Տիգրան Խաչատրյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Բելա Պողոսյանի, Արաքս Սահակյանի / Ռամոն Ռիկո Կարպենայի, Արարատ Սարգսյանի, Գրիգոր Խաչատրյանի, Տարոն Սիմոնյան, Արթուր Սարգսյանի, Սամվել Վանոյանի, Ինեսա Թադեվոսյանի, Արփինե Թոքմաջանի, Վիկտոր Զատիկյանի, Արփնե Զոհրաբյանի աշխատանքները։
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 31-ը։