Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ Կարբի և Օհանավան գյուղերի մոտ ՀԷԿ չի կառուցվելու: Հիշեցնենք, որ մարզի մի քանի համայնքների հազարավոր բնակիչներ մի քանի անգամ փակել են Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ճանապարհը՝ ի նշան բողոքի ՀԷԿ-ի կառուցման դեմ։ Գյուղացիները պնդում էին, որ եթե ՀԷԿ-ը կառուցվի, իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ այն չափազանց շատ ջուր կվերցնի Ապարանի ջրամբարից: Գյուղերի բնակիչներն իրենց ակցիաներով ստիպել են ՀԷԿ-ի կառուցման վայրից հեռացնել շինտեխնիկան։
Մարզպետը հերքել է, թե ինքը հանդիսանում էր ՀԷԿ-ի սեփականատերերից մեկը: Նա ասել է, որ ՀԷԿ-ի սեփականատերը անհատ քաղաքացի էր, ով որևէ կապ չուներ իշխանությունների հետ: