Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տանկ վաճառելը քաղաքականության հետ կապ չունի։ Այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
«Դա կոմերցիոն հարց է, քաղաքականություն այստեղ չկա։ Եվ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել։ Այնպես որ…», – ասել է նա։
Թերթը նշում է, որ Վոլինկինը, հավանաբար, մոռացել է իր և իր ներկայացրած երկրի այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը չի կարող ռազմական կապեր ունենալ Ռուսաստանի հետ՝ սերտացնելով տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ։ «Ըստ ռուսների՝ դա քաղաքականություն էր, իսկ իրենց դեպքում՝ բացառապես կոմերցիա», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում