Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտից հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված հինգ անձանցից ոչ ոք դեռևս դուրս չի գրվել։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը։
Տուժածները վիրահատվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում։
Նշենք, որ հրազենային վիրավորումները հասցրել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Վերնիսաժի մոտ նա վիճաբանել է տուժածներից Նորայր Հարությունյանի և Վալերի Հովհաննիսյանի հետ։ Մյուս երեք վիրավորները պատահական անցորդներ են եղել։