Home / Հայաստան / Հացի սպառման նվազումը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ․ «ՀԺ»

Հացի սպառման նվազումը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ․ «ՀԺ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթն այդ փաստը ուշագրավ է համարում այն առումով, որ արտադրված հացը չի պահեստավորվում և արտադրության ու սպառման ծավալները համընկնում են:

«Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում նվազել է հացի սպառումը: Քանի որ մեկ շնչի հաշվով հացի սպառման ծավալները գրեթե փոփոխական չեն, ուստի կարելի է եզրակացնել, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ», – գրում է թերթը։