հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախարարությունում և բուժկենտրոնում չեն ընդունել կուտակայինից հրաժարվելու դիմումները. «ՀԺ»

Նախարարությունում և բուժկենտրոնում չեն ընդունել կուտակայինից հրաժարվելու դիմումները. «ՀԺ»

Վերջին շրջանում հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում, համաձայն որոնց տարբեր պետական մարմինների ղեկավարները չեն ընդունում պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու մասին աշխատակիցների դիմումները։ Իր այսօրվա համարում «Հայկական ժամանակ» օրաթերթը ևս մի քանի նման դեպք է ներկայացրել։

Մասնավորապես, Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը թերթին տեղեկացրել է, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում