հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Էլէներգիան թանկանում է մասնավորի շահույթների համար. պատգամավոր

Էլէներգիան թանկանում է մասնավորի շահույթների համար. պատգամավոր

Էլետրաէներգիայի սակագնի բարձրացումը նպատակ ունի բարելավելու որոշ մասնավոր տնտեսվարողների ֆինանսական վիճակը՝ Հայաստանի քաղաքացիների հաշվին: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի 10 տոկոս բարձրացմանը։

Պատգամավորը նկատել է, որ մեկ տարվա ընթացքում սակագինը բարձրացվում է արդեն երկրորդ անգամ՝ ընդհանուր առմամբ կազմելով 40 տոկոս ավելացում։

«Եթե առաջին բարձրացումը բացատրվում էր գազի սակագնի բարձրացմամբ, ապա այժմ այն որևէ հիմնավորում չունի»,-ասել է պատգամավորը:

Մելքումյանի վերլուծության համաձայն՝ այս անգամ բարձրացման պատճառն այն է, որ Մեծամորի ատոմակայանի աշխատանքները խոտարվել են, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ստիպված է եղել էլեկտրաէներգիա գնել փոքր ՀԷԿ-երից: Վերջիններս էլ թանկ են այն վաճառում, քանի որ ջրառումը լավ չի եղել: «Բացի դա, նրանք զրո տոկոս շահութաբերություն են ներկայացնում, ո՞նց կարող է նման բան լինել: Մնում է ասեն, որ ԱԺ-ում պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք՝ արհեստական սնանկությունից մասնավոր տնտեսվարողներին փրկելու համար»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում ասել էր, որ սակագինը նույնը թողնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կկանգներ սնանկության առջև:

Լուսանկարը՝ Analitik.am-ից