ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն (լուսանկարում) այսօր ԱԺ ամբիոնից առաջարկել է ՀՀ վարչապետին և կառավարությանը բարձր ամբիոնից հայտարարել, որ կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելը ՀՀ քաղաքացիների իրավունքն է, և գործատուն իրավունք չունի ճնշում գործադրել:
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասել է, որ իշխանությունից որևէ մեկը ներքին հրահանգ չի տվել, որ կուտակայինները պարտադիր պահվեն: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Նման ճնշումներ չեն եղել»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Այս հայտարարությունը Աղվան Վարդանյանը համարել է քաղաքական հայտարարություն: Նա նաև առաջարկել է վարել յուրօրինակ վիճակագրություն՝ պարզելու, թե հանրակրթական դպրոցներում քանի ուսուցիչներ են դիմել պարտադիրից հրաժարվելու համար: