հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կիսելյովի հիշատակած տաքսին «Համմե՞ր» էր․ «Առավոտ»

Կիսելյովի հիշատակած տաքսին «Համմե՞ր» էր․ «Առավոտ»

Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը: Լրագրողը նիստի ընթացքում հայտարարեց, թե՝ Հայաստանում ռուսերենի դերը կորել է, չկան ռուսական դպրոցներ, և որպես ապացույց բերեց օրինակ, թե «այսօր տաքսիստը չկարողացավ հաշիվը ասել ռուսերենով», գրում է «Առավոտ» թերթը։

«Երբ լքում էինք Աժ տարածքը, հենց աստիճանների մոտ տեսանք մի «Համմեր», որը սպասում էր ինչ-որ մեկին: Քանի որ Ազգային ժողովում երեկոյան ժամը 7 ին ոչ ոք չկար՝ բացի այդ հանդիպման մասնակիցներից, որոնց թվում էին մի քանի պատգամավոր, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ, մեկ էլ Կիսելյովն ու «Պուտին» ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, մեզ մնաց ենթադրել, որ «տաքսին», որը նստել է Կիսելյովը, հենց այդ «Համմերն» է եղել, որի վարորդը, ի դեպ, հենց նկատեց, որ ձայնագրիչով և ֆոտոապարատով մոտենում ենք իրեն՝ դա ճշտելու համար, մգեցրած ապակիները բարձրացրեց»,– մասնավորապես, հայտնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։