Home / Հայաստան / Նոր օրինագիծը նախատեսում է մեքենայում ծխելու համար 4 անգամ շատ տուգանել

Նոր օրինագիծը նախատեսում է մեքենայում ծխելու համար 4 անգամ շատ տուգանել

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում՝ այլ չափերի տուգանքներ սահմանել ճանապարհային երթևեկության որոշ կանոնները խախտելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ներկայացված օրինագծի քննարկմանն ասել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

Ըստ նախագծի, մասնավորապես, այսուհետև առանց վարորդական իրավունքի երթևեկելու դեպքում վարորդները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 10.000 դրամ: Տրանսպորտային միջոցի ղեկին ծխելու դեպքում վարորդները կտուգանվեն 4 անգամ շատ՝ 20 000 դրամ:

Խստացվել է նաև առանց ամրագոտին կապելու երթևեկելու տուգանքը՝ 3000-ից 5 000 դրամ:

Օրենքով առաջարկվում է պակասեցնել որոշ տուգանքներ: Օրինակ, եթե վարորդը կանգնում է կանգառն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում, գործող 10.000 դրամի փոխարեն նրանից գանձվում է 5000 դրամ տուգանք:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի տարածքում կանգառ կատարելու կամ մեքենան կայանելու համար 10.000 դրամանոց տուգանքը նույնպես 5000 կդառնա։