Թուրքիայում հրատարակվող հայ-թուրքական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել էր, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է․ շաբաթական 2 անգամ կիրակի և չորեքշաբթի օրերին իրականցվող Ստամբուլ-Երևան ինքնաթիռի չվերթն այսուհետև կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ՝ կիրակի օրերին: «Հայկական ժամանակ» օրաթերթն այս կապակցությամբ կապ է հաստատել Տիգրան Ալթունի հետ՝ պարզելու, թե ինչն է խնդիրը, և հնարավոր է թռիչքների կրճատումը շարունակական բնույթ ունենա:
Թերթի թղթակցի հետ զրույցում Ալթունը դժվարացել է ապագայի վերաբերյալ հստակ պատկեր ներկայացնել, միայն հայտնել է, որ ներկա դրությունը շատ լուրջ է և մտահոգիչ: «Մեր հաճախորդների 90 տոկոսը մանր առևտրով զբաղվողներն են, և եթե առաջ ամիսը մեկ անգամ էին Երևան գալիս, հիմա այլևս 3-4 ամիսը մեկ են գալիս, սա նշանակում է, որ իրենց տարած ապրանքները չեն կարողանում վաճառել և դրա համար էլ չեն գալիս: Նրանք մեզ հետ զրույցում ասում են, որ փող չկա էլ ինչո՞ւ գան, երբ իրենց տարածը չեն կարողանում վաճառել, էլ ինչո՞ւ գան»,- «Հժ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ալթունը։
Ալթունը տեղեկացրել է, որ հաճախորդների քանակը սկսել է նվազել անցյալ տարվա հոկտեմբերից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում