«Արմավիա» ավիաընկերության նախկին այն աշխատակիցները, ովքեր այժմ աշխատում են «Էյր Արմենիա» ընկերությունում, սկսել են խուսափել բողոքի ակցիաներին մասնակցելուց և «Արմավիայից» իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելուց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ պատճառն այն է, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է։
«Արդյունքում, աշխատակիցները կանգնել են փաստի առաջ. կամ լռել և բողոքի ակցիա չանցկացնել, կամ էլ հայտնվել գործազուրկ լինելու վտանգի առջև»,- մասնավորապես, գրում է «Ժողովուրդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում