Հունիսի 21-ին Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով՝ որոշ շրջաններում հասնելով +35-+36-ի, այնուհետև 2-3 աստիճանով կնվազի, հայտնում է ԱԻ նախարարության կայքը։
Հունիսի 21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։