ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը 300-ից ավելի է, այսուհետ մտադիր են հավատարմագրել միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Փաստորեն, ցանկանում եք նոր մոտեցո՞ւմ հանդես բերել հավատարմագրման հարցում»,- թերթի թղթակիցը հարց է ուղղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:
«Ես պառլամենտում աշխատանքի մեծ փորձ ունեցող լրագրողների հետ հանդիպում կունենամ ու ինչ-որ բան եթե ունենամ, իրենց հետ կխոսեմ, այո, կա իրենց հետ հանդիպելու, զրուցելու, իրենց լսելու ցանկություն», – ասել է աշխատակազմի ղեկավարը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում